211652_close_icon
views-count2013 դիտում article-date 22:42 20-11-2018

«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը»․ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Պաշտպանը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Արման Թաթոյանը հյուրընկալել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ցանկություն հայտնած Վահագ Սերոբյանին։ 5-րդ դասարանում սովորող Վահագը Մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվել է, թե ինչպես ու երբ կարելի է դիմել Պաշտպանին, ինչպես նաև պատմել է իր առօրյայի, նախասիրությունների մասին։ «Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը։ Բոլորը պետք է հաշվի առնեն երեխաների կարծիքը և նրանց առնչվող որոշումներ կայացնելիս առաջնորդվեն երեխայի լավագույն շահով: Այդ լավագույն շահից է բխում նաև ընտանեկան միջավայրում մեծանալն ու դաստիարակություն ստանալը»,- հանդիպման ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը Վահագին նվիրել է գրքեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել դրանց բովանդակությունը, ինչպես նաև լսել երեխայի առաջարկներն իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր