2607 դիտում
23:30 21-11-2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ» միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 19-ից 21-ը Փարիզում կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) «Եվրասիական շաբաթ» ամենամյա միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանի գլխավորած պատվիրակությունը։
Բացի ՏՀԶԿ անդամ երկրների պատվիրակություններից, միջոցառմանը մասնակցել են նաև արևելյան գործընկերության և կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները։
Նոյեմբերի 19-ին, միջոցառման պաշտոնական բացման օրը, ներկայացվել են մի շարք երկրներում ՏՀԶԿ փորձագետների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքներն ու առաջարկությունները։ Հետազոտությունների առանցքում մասնակից երկրներում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված ռազմավարությունների, առանձին միջոցառումների, աջակցության
ուղղությունների արդյունավետության բացահայտումն էր։
Մասնակից երկրների ներկայացուցիչները նաև փորձի փոխանակման հանդիպում-քննարկումներ են ունեցել։
Մինչ միջացառման մեկնարկը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ Եվրասիայի վարչության ղեկավար Վիլիամ Տոմսոնի հետ և քննարկել մի շարք հարցեր հետագա համագործակցության, ինչպես նաև միջոցառման ընթացքում տարբեր ձևվաչափի հանդիպումներ, քննարկումներ կազմակերպելու հնարավորությունների վերաբերյալ։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի պատվիրակության կողմից կազմակերպվել է նաև առանձին քննարկում ՏՀԶԿ և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Գործակալության փորձագետների հետ։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՀԶԿ փորձագետների կողմից ՓՄՁ նոր ռազմավարության մշակման ընթացիկ աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև ռազմավարության մոնիթորինգն իրականացնելու հարցում։
ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ» միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 20-ին հայկական պատվիրակությունը կազմակերպել է առանձին հանդիպում-քննարկում ՏՀԶԿ փորձագետների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ձեռնարկատիրական հաշտարարի ինստիտուտի ներդրման փորձը տարբեր երկրներում, մասնավորապես՝ Ուկրաինայում և Վրաստանում։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ՏՀԶԿ փորձագետների կողմից հետագայում ստանալ համապատասխան աջակցություն Հայաստանում Հաշտարարի ինստիտուտի կայացման հարցում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
7072 դիտում
16:55 07-07-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված