2521 դիտում
19:42 22-11-2018
ՊԵԿ. ՀՀ քաղաքացին փորձել է թմրանյութ ներկրել
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ոստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ նոյեմբերի 22-ին իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Դ.Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակով Ագարակ սահմանային անցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն:
Արդյունքում վերջինիս մարմնից դուրս է հանվել պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված 42 գրամ սև գույնի զանգված: Դ.Ս.-ի հայտարարության համաձայն՝ այն ափիոն տեսակի թմրանյութ է:
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2361 դիտում
11:31 26-07-2019
Իրանի քաղաքացին մետաղական դետալների մեջ փորձել է 2կգ 665.5 գրամ ափիոն ներկրել Հայաստան․ ՊԵԿ
4317 դիտում
11:15 08-06-2021
Իրանի քաղաքացին փորձել է սրբապատկերների մեջ քողարկված 7 կգ մեթամֆետամին ներկրել ՀՀ․ ԱԱԾ-ի բացահայտումը ՏԵՍԱՆՅՈՒԹ
6785 դիտում
15:57 07-07-2015
Թուրքիան փորձել է Ռուսաստան ներկրել 20 տոննա վարակված դեղձ
Այս բաժնից
757 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
862 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
610 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին