10983 դիտում
00:02 23-11-2018
Չեմ խոսում այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին ծանր վիրավորվել եմ և մինչ օրս բուժվում եմ, չեմ խոսում նաև այն մասին, որ ընտանիքիս միակ կերակրողը ես եմ
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Պարոն Փաշինյան, ես 2011 թվականից աշխատում եմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում (թաղապետարանում)։
Աշխատանքի եմ ընդունվել որպես առաջին կարգի մասնագետ, այժմ էլ աշխատում եմ առևտրի և գովազդի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
Երեկ ինձ իր մոտ կանչեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանը և հորդորեց, որ աշխատանքից ազատվելու դիմում գրեմ։ Ու ամենահետաքրքիրը ՝ ասաց, որ կատարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականը։
Թե ինչու ես պետք է աշխատանքից դուրս գամ, որևէ պատճառ չի նշվել, սակայն համոզված եմ, պատճառն այն է, որ ես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եմ։
Բնականաբար, ես չեմ համաձայնել ազատման դիմում դրել։ Ես համայնքային ծառայող եմ, իմ իրավունքները պաշտպանված են օրենքով, և ես բոլոր հնարավոր օրինական միջոցներով պաշտպանելու եմ իմ իրավունքները։
Չեմ խոսում այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին ծանր վիրավորվել եմ և մինչ օրս բուժվում եմ, չեմ խոսում նաև այն մասին, որ ընտանիքիս միակ կերակրողը ես եմ և այս տարիներին միշտ լավ եմ աշխատել՝ արժանանալով շնորհակալագրերի և պարգևների քաղաքային իշխանությունների կողմից։
Պարզապես ուզում եմ իմանաք, որ նման բաներ են կատարվում՝ կուսակցական պատկանելության պատճառով՝ մարդուն փորձում են աշխատանքից ազատել։ Անում են այն, ինչի համար քննադատում էին նախկին իշխանություններին։
Հուսով եմ նամակս տեղ կհասնի և կարձագանքեք։ Եթե իրոք քաղաքապետը նման հրահանգ է տվել, հուսով եմ ձեր արձագանքն ու համապատասխան քայլերը չեն ուշանա, իսկ եթե չի տվել, ապա հուսով եմ կրկին անարձագանք չեք թողնի թաղապետի քայլը՝ ձեր անվան հետ խաղալու և ինքնագործունեության համար։
Հարգանքով
Բաբկեն Մկրտչյան
Նմանատիպ նյութեր
4954 դիտում
09:30 21-05-2014
Կրակոցների հեղինակ Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը մինչ օրս չի խոսում․ Ժողովուրդ
3356 դիտում
12:30 01-03-2019
Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14661 դիտում
17:04 07-06-2019
«Այո, Սերժ Սարգսյանն էր». Գագիկ Ծառուկյանին 2008 թվականի մարտի 1-ին հրավիրել են կառավարություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան