211652_close_icon
views-count4957 դիտում article-date 09:30 21-05-2014

Կրակոցների հեղինակ Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը մինչ օրս չի խոսում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերնիսաժի հարակից տարածքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետքերով համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ անսպասելի ու կտրուկ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Նախ՝ հիվանդանոցից փախուստի փորձ է կատարել Կարո Կարապետյանի փեսայի մեքենայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը, ինչը, սակայն, կանխել են ոստիկանները։ Բացի այդ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կրակոցների հեղինակի՝ Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, մինչ օրս չի խոսում։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Լիլիի տատիկից՝ Հասմիկ Ստեփանյանից, ում խոսքերով՝ Գոռին ծեծել են ու հասցրել այն աստիճանի, որ կրակի։ Պարզվում է՝ դեպքի վայրում է եղել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետը՝ Մարատ Դուրյանը, ով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանի փեսան է։ Նա ամբողջությամբ ականատես է եղել դեպքին և, ամենայն հավանականությամբ, որպես վկա ցուցմունքներ կտա ոստիկանությունում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր