2463 դիտում
09:48 23-11-2018
ԱԺ խմբակցությունների այս «լռությունը» պատահական չէ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Մինչև քվեարկությունը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, թե պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ, սակայն իրենք ընդունել են դրանցից չորսը։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ պատգամավորների առաջարկների ամփոփաթերթը, ուշագրավ իրողություն արձանագրեց. բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացրել խորհրդարանական խմբակցությունները, ոչ էլ քաղաքական թևի պատգամավորները: Ընդամենը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մի քանի պատգամավոր է հիմնականում առաջարկ ներկայացրել, այն էլ՝ իրենց տարածաշրջանի հետ կապված:
Իսկ խմբակցությունների այս «լռությունը» պատահական չէ. խորհրդարանական խմբակցությունները կարծես կառավարությունից նեղացածի կեցվածք են ընդունել ցույց տալու, թե հարկ չեն համարում որեւէ առաջարկ ներկայացնել: Բայց դե նոյեմբերի 1-ից իրավունքի ուժով արձակված ԱԺ-ի դեպքում սա բնական է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5042 դիտում
21:42 23-09-2022
Վեհափառի և նախագահների հանդիպումից հետո այս լռությունը բավականին ճչացող է...
2077 դիտում
09:47 02-09-2022
Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոնների փոխանցումներն ու Լենա Նազարյանի լռությունը. «Ժողովուրդ»
1135 դիտում
09:31 06-04-2023
ՀՀ իշխանությունների տարօրինակ լռությունը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1096 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1375 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2644 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ