2638 դիտում
11:49 23-11-2018
«Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որ ունենք, ունենք նաև այլ զինատեսակներ, որոնք ժամանակին կներկայացնենք. Արտակ Դավթյան
Մեր հարևան Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, զարգացնել իր զինված ուժերը՝ դրանով փորձելով մշտապես ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ղեկավարության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ունենա որոշակի հաջողություններ կամ առավելություններ:
Այս մասին այսօր Գյումրիում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով այստեղ էր՝ հանդիպելու ուսանողների հետ:
Գլխավոր շտաբի պետը հավելեց, որ «Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք: «Ունենք նաև այլ զինատեսակներ, որոնք ժամանակին կներկայացնենք: Հիմա հարմար չի ներկայացնելը կամ հայտարարելը դրանց վերաբերյալ: «Իսկանդերը», որ ունենք, առաջին անգամ ցուցադրվեց շքերթի ժամանակ: Դրանից հետո ցուցադրելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է զորավարժություններին, զորավարժությունները մշտապես անցկացվում են, այս տարի միայն չորս զորավարժություն ենք անցկացրել «Իսկանդերի» մասնակցությամբ», - նշեց Արտակ Դավթյանը:
Ինչ վերաբերում է վերջին ավտովթարին, որի հետևանքով չորս զինծառայող էր մահացել, նա ասաց, որ ցավալի դեպք է, միաժամանակ հավելեց՝ աճել է բանակում ինքնասպանությունների թիվը:
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
20:16 24-09-2023
Ընդդիմության վարչապետի թեկնածու ունենք, ժամանակին կներկայացնենք. Թևանյան
7753 դիտում
12:23 06-03-2015
ԼՂՀ զինված ուժերը շարքից հանել են հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ -23-2» զինատեսակը
10811 դիտում
16:15 18-11-2020
«Թող ԶՈւ մասին խոսեն մարդիկ, որոնք գիտակցում են պահն ու տիրապետում են իրավիճակին»․ Արտակ Դավթյան․ 168․am
Այս բաժնից
1015 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1498 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1156 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am