2617 դիտում
15:04 23-11-2018
GALLUP-ի հարցումների մասնակիցների 2.9%-ը տեղյակ չէ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններից
«GALLUP International association»-ի իրականացրած հարցման 1111 մասնակիցների 2.9%-ը տեղյակ չէ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ:
«[url=https://www.armenpress.am/arm/news/955596.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Հարցումների մասնակիցներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե տեղյա՞կ են արդյոք, որ այս տարի ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հարցվածների 97.1%-ը նշել է` այո, իսկ 2.9%-ը` ոչ: Նրանց, ովքեր ասել են «այո», խնդրել ենք նշել նաև ընտրությունների անցկացման ամսաթիվը: 71.4%-ը նշել է ճիշտ ամսաթիվը, 28.6%-ը դժվարացել կամ սխալ է պատասխանել»,- ասաց Նավասարդյանը:
Մեկ այլ հարցման պատասխանները ցույց են տվել, որ քաղաքականությամբ հետաքրքրվածների մեծ տոկոս կա:
«19.9%-ը նշել է, որ շատ է հետաքրքրված քաղաքականությամբ, 42.6%-ը` ավելի շուտ հետաքրքրված է, 19.5%-ը` ավելի շուտ հետաքրքրված չէ, իսկ 17.6%-ը` ընդհանրապես հետաքրքրված չէ»,- նշեց Արամ Նավասարդյանը:
Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:
Նմանատիպ նյութեր
997 դիտում
16:44 10-11-2023
52.6%-ը դժգոհ է վարչապետի գործունեությունից, 64%-ը՝ ԱԺ-ի․ «GALLUP»-ը ներկայացրել է հարցումների արդյունքները
725 դիտում
15:55 20-01-2023
Փաշինյանի մոտ քննարկվել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում անցկացված հարցումների արդյունքները
Այս բաժնից
799 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1594 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա