84001 դիտում
11:49 24-11-2018
Արտակարգ դեպք Երևանում. 20-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 22-ամյա աղջիկը խուզել է իր գլուխը, վնասել պարանոցն ու փորձել իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկաության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 22-ամյա Անկա Մ.-ից, ով հայտնել է, որ մայրաքաղաքի տներից մեկում մի աղջիկ իր ընկերուհու մազերը սափրել է, վնասել պարանոցը, որից հետո դանակով ու մկրատով վախեցրել ու հայհոյանքներ է տվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, որտեղ Երևանի բնակիչ՝ 20-ամյա Մարիամ Հ.-ն հետաքննիչին հայտնել է, որ առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում նշված բնակարանում վիճաբանության ժամանակ իր ծանոթ Անուլիկը մկրատով կտրել է իր մազերը, վնասել պարանոցը, որից հետո ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին։
Մարիան Հ.-ն հայտնել է նաև, որ դրանից հետո Անուլիկը, իր կամքին հակառակ, փորձել է իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում այն ավարտին չի հասցրել։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն էլ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Անուլիկի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: