211652_close_icon
views-count40298 դիտում article-date 20:41 06-11-2015

34-ամյա իրանցին Երևանում փորձել է բռնի ուժով սեքսուալ գործողություններ կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ, սակայն պարսիկը «մատ է եղել». աղջիկը դանակով վնասել է Նեջաթիի առնանդամը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` նոյեմբերի 3-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց «ձախ նախադաստակի միջին 3-րդի հետին մակերեսի և ձախ աճուկային շրջանի դանակահարված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 34-ամյա Յուսեֆ Ասդոլահ Նեջաթինը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ իրանցին նոյեմբերի 3-ին ժամը 04:00-ի սահմաններում իր կողմից վարձակալական հիմունքներով բնակվող Խորենացի փողոցի 29/ա շենքի թիվ 13 բնակարանում փորձել է բռնություն գործադրելով հարվածներ հասցնելով ու դանակի սպառնալիքի տակ ստիպել Երևանի բնակչուհի, 24-ամյա Արմինե Շահբազյանի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, սակայն, բարեբախտաբար, Ա. Շահբազյանը կարողացել է ինքնապաշտպանվել և դանակով վնասել Ե. Նեջաթինի առնանդամը: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր