«Այս պարոնը օրիգինալ չէ». Լավրովի արձագանքը բրիտանացի գեներալի խոսքերին՝ ռուսական «սպառնալիքի» մասին
Ռուաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Կարլտոն-Սմիթի խոսքերը, որը ավելի վաղ հայտարարել էր, թե Ռուսաստանը ավելի մեծ սպառնալիք է իրենից ներկայացնում, քան «Ալ-Կաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները, որոնց գործունեությունն արգելված է աշխարհի բազմաթիվ երկրներում:
«Մենք չենք կարող որևէ մեկին արգելել ցուցադրել իր մտավոր և քաղաքական ունակությունները: Նման կարգի արտահայտություններ ես լսել էի նաև Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնից: Այս պարոնը օրիգինալ չէ, քանի որ նմանատիպ արտահայտություն ժամանակին արել էր նաև Օբաման՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում», ասել է Լավրովը: