Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ․ բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի կիրառմանը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի
16-ին և 22-ին չհայտարարված այցեր են իրականացրել «Նուբարաշեն»,
«Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված շուրջ 26 անձի
հետ: Բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի
կիրառմանը:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող
անձանց բժշկական սպասարկման հարցերը: Բարձրացված խնդիրները քննարկվել են
քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի, ինչպես նաև բժշկական
սպասարկման բաժնների ներկայացուցիչների հետ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն
առանձնազրույցներ են ունեցել նաև հացադուլ հայտարարած թվով 5 անձի հետ։
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման
կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում
կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։