20928 դիտում
09:18 25-11-2018
Կտավի վրա գույների ու գծերի «կռիվը» այն երանելի իրավիճակն է, որտեղ ես լիարժեք կտրվում եմ արտաքին աշխարհից և լուծվում իմ պատկերների մեջ. շաղակրատել չի սիրում՝ նախընտրելով, որ իր փոխարեն խոսեն կտավները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը նշում է ծննդյան 77-րդ ամյակը:
Վ. Աբրահամյանը ծնվել է Կոտայքի մարզի Բջնիի գյուղում, 1966 թ. ավարտել է Թերլեմեզյանի, 1971-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1973-1976 թթ.
Աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես դասախոս, 1980-1991թթ.՝ հեռուստառադիոպետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում՝ որպես բեմադրող նկարիչ:
1993-1995թթ. գեղարվեստական խմբագիր է եղել ՆԳ «02» շաբաթաթերթում, իսկ 1995-1999թթ.՝ «Արևիկ» հրատարակչությունում:
1999-2014 թթ. դասախոսել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, իսկ 2015-ից դասավանդում է Աբովյանի պետական քոլեջում: 1975-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
2013-ին արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:
Վ. Աբրահամյանը 1972-ից մասնակցում է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների: 2005 թ-ին Չինաստանի Նանչան քաղաքում բացվել է նրա առաջին, 2011-ին՝ երկրորդ, 2017-ին՝ երրորդ անհտական ցուցահանդեսը:
Նրա բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան):
Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակ է: Մինչդեռ նրա ստեղծագործությունների պատկերագիրքը՝«Հուշապատումը» լույս է տեսել միայն 2017 թ-ին:
«Հուշապատում»-ում իմ ամբողջ կյանքի պատմությունը ներկայացված է ոչ թե գրավոր, այլ նկարների տեսքով: Իսկ դրանք բազմաթիվ են ու բազմաժանր: Ամեն մի նկարի մեջ մի պատկեր է՝ խաղաղություն, պատերազմ, սեր, երազանք, հիասթափություն, կրկին ոգևորություն … Ներկայացված են հիշողություններ, որոնք կապված են իմ անպրած 76 տարիների հետ»,- այսպես է նկարիչը իր պատկերագիրքը ներկայացրել շնորհանդեսի օրը:
Վ. Աբրահամյանի ստեղծագործությունները մշտապես առանձնանում են վառ ներկապնակով ու հարուստ բովանդակությամբ: Նա այսօր էլ շարունակում է ստեղծագործել և իր վարպետության գաղտնիքները փոխանցել երիտասարդներին:
«Ես բազմաթիվ էսքիզներ ու տարբեր մտահղոցումներ ունեմ, որոնք պետք է ավարտին հասցնեմ: Կտավի վրա գույների ու գծերի «կռիվը» այն երանելի իրավիճակն է, որտեղ ես լիարժեք կտրվում եմ արտաքին աշխարհից և լուծվում իմ պատկերների մեջ: Ստեղծագործելիս հաճախ եմ երաժշտություն լսում, որը կարծես ամբողջացնում է այդ արարումը»,- անկեղծանում է 77 ամյա նկարիչը:
Խոստովանում է, որ երջանիկ հայր է, պապիկ, ով առանձնապես շաղակրատել չի սիրում՝ նախընտրելով, որ իր փոխարեն խոսեն կտավները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
13442 դիտում
22:59 04-09-2017
Գույների և պատկերների յուրահատուկ աշխարհ. բացվեց նկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1909 դիտում
23:50 04-06-2022
Մեր կռիվը Ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է. Արթուր Վանեցյան. News.am