Եվրամիությունը դատապարտել է Իրանի նախագահի արտահայտությունները
Եվրամիությունն այսօր դատապարտել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հայտարարությունն Իսրայելի մասին՝ Թեհրանում կայացած կոնֆերանսի ընթացքում:
Ռուհանին Իսրայելին բնութագրել էր որպես Մերձավոր Արևելքի մարմնին «քաղցկեղի ուռուցք», որը տարածաշրջանի վերահսկողության համար աճեցրել է ԱՄՆ-ը:
«Իսրայելի լեգիտիմությունը կասկածի տակ դնող՝ նախագահ Ռուհանիի արտահայտությունները բացարձակապես անընդունելի են:
Դրանք նաև անհամատեղելի են երկխոսության և միջազգային իրավունքի հիմքի վրա միջազգային վեճերի կարգավորման անհրաժեշտության հետ», նշված է Բրյուսելի տարածած հայտարարության մեջ:
Բացի այդ, Եվրամիությունը հաստատել է իր հաստատակամությունը՝ Իսրայել պետության պահպանմանը և անվտանգության երաշխիքներին: