1894 դիտում
21:45 26-11-2018
Քննարկվել են կորպորատիվ կառավարման զարգացման հիմնախնդիրները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամների և Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակության հետ։
Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի ներկայացուցիչները նախարարի պաշտոնակատարի հետ զրույցում ներկայացրել են կազմակերպության գործունեությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կորպորատիվ կառավարման ինստիտուտի զարգացման հարցերը։ Տիգրան Խաչատրյանը, կարևորելով ինստիտուտի կայացումը Հայաստանում, նշել է, որ Կառավարությունը ևս պետք է աջակցի այդ հարցում՝ մասնավոր հատվածի իրազեկվածության բարձրացման և համապատասխան պահանջարկի զարգացման համատեքստում։
Կողմերը քննարկել են անկախ տնօրենների ինստիտուտի զարգացման միջազգային փորձը։ Մասնավորապես՝ նշվել է կրթական և սերտիֆիկացիոն ծրագրերի ներդրման, պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում կորպորատիվ կառավարմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու հարցերի կարևորությունը։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են երկարաժամկետ հատվածում ինստիտուտի ներդրման կարևորությունը՝ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման նպատակով:
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
18:48 29-03-2019
ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կփոփոխվի
3714 դիտում
09:11 26-07-2014
Լևոն Հայրապետյանը կորպորատիվ պատերազմի զոհ է․ ՀԱ
834 դիտում
17:59 28-11-2014
Բարեփոխումներ` կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության ոլորտում
Այս բաժնից
895 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
781 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը