211652_close_icon
views-count3001 դիտում article-date 22:08 26-11-2018

ՊԵԿ-ում ներդրվել է պարտավորությունների գանձման վարչական վարույթի իրականացման էլեկտրոնային համակարգը. ինքնաշխատ համակարգով կազմվել է 1723 ծանուցում

Պետական եկամուտների կոմիտեում նոյեմբերի 26-ից գործարկվել էհարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով պարտավորություններ արձանագրած և դրանք չվճարած տնտեսվարողներին պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակում փաստաթղթերի ծանուցման էլեկտրոնային համակարգը: Համակարգի գործարկմամբ2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակում փաստաթղթերը կազմվելու են էլեկտրոնային ինքնաշխատ համակարգի միջոցով և հարկ վճարողներին ծանուցվելու ենիրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեների, իսկ նման հասցեներ չտրամադրած հարկ վճարողներին՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: Փաստաթղթերը ուժի մեջ են մտնում ծանուցման հաջորդ օրվանից: 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային հաշվարկներով առաջացած պարտավորությունների գանձմանհամար 2018 թվականի նոյեմբերի 26-ինհամակարգում ձևավորվելէ1723 ծանուցում, որից 1580-ն արդեն իսկ ուղարկվել է տնտեսվարողների էլեկտրոնային փոստի հասցեներին, իսկ 143-ը նախատեսվում է հրապարակել ՀՀհրապարակայինծանուցումներիպաշտոնականինտերնետայինկայքում: ՊԵԿ-ը տնտեսվարողներինհորդորում է՝չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարույթի շրջանակում փաստաթղթերի մասին տեղեկացված լինելու և վարչական վարույթներում օրենքով իրենց վերապահված իրավունքները պատշաճ իրացնելու համարստուգել էլեկտրոնային փոստի հասցեները կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը: Իսկ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով փաստաթղթերը շարունակվելու են կազմվել մինչ այս պահը գործած թղթային եղանակով և դրանց ծանուցումներըևս իրականացվելու են հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեների կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:[b] ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր