211652_close_icon
views-count5080 դիտում article-date 09:39 27-11-2018

Ուկրաինա-ռուսական լարվածությունը սրվում է. Ուկրաինայում ռազմական դրություն է․ «Ամերիկայի ձայն»

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկուշաբթի օրը ռազմական դրություն է հայտարարել երկրում: Վաթսունօրյա ռազմական դրության մասին հրաման արձակվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի ուժերը նախորդ օրը գրավեցին ուկրաինական երեք նավեր և ձերբակալեցին այդ նավերի անձնակազմերի 23 անդամներին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4674655.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ռուսական ուժերը Ռուսաստանին բռնակցված Ղրիմի թերակղզու մոտ կրակ էին արձակել ընդդեմ ուկրաինական նավերի, ինչի արդյունքում մի քանի նավաստիներ վիրավորվել են: Ռուսաստանի անվտանգության ուժերը երկուշաբթի օրն առավոտյան հայտարարել են, որ ռուսական սահմանապահ նավերը Սև ծովում գրավել են ուկրաինական նավերը և զենքի ուժով ստիպել նրանց կանգնեցնել ընթացքը: Ռուսները պնդում են, որ այս քայլին են դիմել, քանի որ հրանոթային զենքերով զինված ուկրաինական երկու փոքր նավերը և բուքսիրային մեկ նավակ անօրինական եղանակով մուտք են գործել ջրային իր տարածքներ, փորձել իրականացնել անօրիանական գործողություններ, և անտեսել են ընթացքը դադարեցնելու իրենց հրահանգը: Մինչև բախումը, ռուսական կործանիչներ ու ռազմական ուղղաթիռներ էին բերվել այստեղ: Ռուսական կողմը նաև նավթակիր նավի միջոցով փակել էր Կերչի կամուրջը: Ռուսները հաղորդում են, որ մարմնական վնասվածքներ ստացած ուկրաինացի երեք նավաստիները ներկայումս ստանում են բուժօգնություն և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբարությունների լարումից հետո ու արևելյան Ուկրաինայում ռուսամետ ուժերի կողմից շարունակվող շարժման պայմաններում այս նոր միջադեպը կարող է դառնալ կողմերի միջև ավելի խորը հակամարտության պատճառ: Ուկրաինան հերքում է իր նավերի կողմից իրականացված ապօրինի գործողությունների մասին ռուսական կողմի մեղադրանքները: Այն Ռուսաստանի գործողություններն անվանում է ագրեսիա և խնդրում միջազգային հանրությանը միավորվել` Ռուսաստանին պատժելու համար:

Նմանատիպ նյութեր