8035 դիտում
09:45 08-03-2022
ԱՄՆ սկսել է տվյալներ հավաքել Ուկրաինայում ռուսական հնարավոր ռազմական հանցագործությունների մասին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պաշտոնյաները սկսել են տեղեկություններ հավաքել՝ պարզելու համար, թե արդյոք Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինա ներխուժման ժամանակ, երկուշաբթի ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը:
«Մենք ապացույցներ ենք հավաքում հնարավոր ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ: Մենք աջակցում ենք հաշվետվողականությանը բոլոր հասանելի գործիքների միջոցով, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, քրեական հետապնդումը», - նշեց վարչակազմի պաշտոնյան:
Ներխուժման ժամանակ ռուսական զորքերը հարձակվել են քաղաքացիական օբյեկտների և, մասնավորապես, ուկրաինական ատոմակայանների վրա։ ԱՄՆ-ը մտադիր է իր դաշնակիցների և գործընկերների հետ հավաքած տեղեկատվությունը ուղարկել Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, որը ստեղծել է հանձնաժողով՝ հետաքննելու և կանխելու Ռուսաստանի մարդու իրավունքների հնարավոր խախտումները, ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:
Բացի այդ, նշել է նա, Միացյալ Նահանգները և 44 այլ երկրներ ԵԱՀԿ-ի միջոցով ստեղծել են փորձագետների առաքելություն՝ հետաքննելու մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումները։

Նմանատիպ նյութեր
5080 դիտում
09:39 27-11-2018
Ուկրաինա-ռուսական լարվածությունը սրվում է. Ուկրաինայում ռազմական դրություն է․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»