3065 դիտում
12:56 27-11-2018
Իշխող վարչախումբն ամեն ինչ անում է, որ ստվեր գցի ընտրությունների լեգիտիմության վրա, աննախադեպ վարչական ռեսուրս է կիրառվում. Դ. Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արել է երկու կարևորագույն քայլ ի շահ պետության: Այս մասին այսօր ասուլիսին հայտարարեց ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի 3-րդ համարը՝ 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/27/Davit-shahnazaryan/2855589?fbclid=IwAR0QqVwYFn7n2G9W5arc1Jpu9Ge91Sj7onGrex85BMZL6XPC2vyYisSD_Bc]Tert.am[/url]-ը։
«Այն, որ այդքան ասում են, թե թավշյա, անարյուն հեղափոխություն եղավ, դա իրենց պատճառով չի եղել, դա եղել է բացառապես նախկին իշխանության որոշումը, ի՞նչ է՝ Լևոն Երանոսյանը պետք է հրամանը չկատարե՞ր»,-ասաց նա:
Դավիթ Շահնազարյանն այսօր վտանգավոր է համարում Հայաստանում ունենալ կասկածելի լեգիտիմություն: Նա նշեց, որ ընտրությունները արդեն փաթաթված էին մեր հասարակությանը: «Իշխող վարչախումբն ամեն ինչ անում է, որ ստվեր գցի ընտրությունների լեգիտիմության վրա, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառում է գնում»,-նկատեց նա:
Վերջինս նշեց, որ, մասնավորապես Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է այդ միջազգային չափանիշները, որից հետո միայն, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է վերցրել: Անդրադառնալով համաներմանը՝ նա ասաց, որ պետության վրա արձակած կրակոցները ոչ միայն ներվում են, այլև նշվում է, որ որոշումը պետք է ընդունեն զոհված ոստիկանները հարազատները:
«Ոստիկանությունը երբեք չի եղել այդքան թույլ և նվաստացած, այսօրվա ոստիկանապետն առնվազն պետք է այդ մասին մտածի, մտածի իշխանության կողից թուլացած պետականություն մասին»,-ասաց նա: Շահնազարյանը հավելեց, որ նրանք ցանկանում են քաղաքացիների արժանապատվությունը բարձրացնել: Ըստ նրա՝ երբեք մարտահրավերներն այսքան լուրջ չեն եղել, և նրանց քանակն էլ այսքան շատ չի եղել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/11/27/Davit-shahnazaryan/2855589?fbclid=IwAR0QqVwYFn7n2G9W5arc1Jpu9Ge91Sj7onGrex85BMZL6XPC2vyYisSD_Bc]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»