62569 դիտում
14:22 27-11-2018
Արտակարգ ու լարված իրավիճակ՝ հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում. մարդիկ 2 օր է՝ պատանդի կարգավիճակում են. նրանց հեռախոսազանգերին կապի նախարարությունը չի արձագանքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, վաղ առավոտվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Բագրատաշենի անցակետից, որտեղ քաղաքացիներն իրենց անհանգստությունն են արտահայտում՝ ասելով, որ 2 օր է՝ հայտնվել են «պատանդի» վիճակում։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Մրից հելանք, մրջուրն ընկանք։ Լարսում մի քանի օրեր անցկացնելուց հետո վերջապես ճանապարհը բացվեց, մեզնից գոհ՝ գալիս էինք Հայաստան, սակայն հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում գերի ընկանք։ Աջակողմյան ավտոմեքենաների մեծ թվով սեփականատերեր իրենց ավտոմեքենաները կայանել են նեյտրալ գոտում ու հիմա 2 օր է՝ չենք կարողանում մտնենք Հայաստան։ Ո՞վ պետք է այս անարխիայի դեմն առնի, չգիտենք։ Զանգում ենք կապի և տրանսպորտի նախարարության թեժ գիծ, ասում են՝ նախարարի պաշտոնակատարը արձակուրդում է, զբաղված է քարոզարշավով։ Լավ, եթե նախարարի պաշտոնակատարը արձակուրդում է, բա տեղակալնե՞րը, վարչության պետե՞րը, հո տեղում կլինեն։ Թե՞ նրանք էլ նախարարի պաշտոնակատարի հետ գնացել են քարոզարշավի՝ երևի սելֆիի ձող, դրոշ բռնելու։ Մենք լավ գիտենք, որ այս իրավիճակի մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չգիտի, եթե իմանա, կարճ ժամանակում խնդիրը կլուծի։ Ուզում ենք զանգվածային լրատվամիջոցների միջոցով Նիկոլ Փաշինյանը տեղեկանա, թե ինչ քաոսային վիճակ է տիրում այս պահին հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+