2758 դիտում
16:02 27-11-2018
Վերաքննիչը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ ըստ օրենքի՝ ռազմական դրությունը բաղկացած է տարբեր 20 կոմպոնենտներից և դրանից գոնե մեկը գոյություն չեն ունեցել փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը, այսինքն փաստացի ռազմական դրություն չկար և չէր կարող լինել այդ պայմաններում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/27/Robert-khocharyan/2855691?fbclid=IwAR0TEd0spb3PnA9evVNu8aXgfgqVWC2Z4lOvEjx1rpxHUsEpArK-VAFyjio]Tert.am[/url]-ը։
«Մեկ այլ փաստարկ կա, որ նկարագրվում է, իբր մարտի 1-ի ցույցը եղել է բացառապես խաղաղ և անզեն, և մենք վկայակոչել ենք տասնյակից ավելի դատական ակտեր, դատավաճիռներ, որտեղ հստակ գրված է, որ այդ ցույցի այս կամ այն մասնակիցը կատարել է այս կամ այն բռնի գործողությունը, կիրառել է այս կամ այն զենքը, դրանք ուժի մեջ մտած դատավճիռներ են»,-ասաց նա:
Հայկ Ալումյանը նշեց, որ դրանք կասկածի տակ կարող է դնել ցանկացած քաղաքացի, բայց պետությունը իր անունից կայացրած դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ, քանի այդ դատավճիռը օրինական ուժի մեջ է գտնվում և այստեղ քննչական մարմինն է դրել կասկածի տակ։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/11/27/Robert-khocharyan/2855691?fbclid=IwAR0TEd0spb3PnA9evVNu8aXgfgqVWC2Z4lOvEjx1rpxHUsEpArK-VAFyjio]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»