2532 դիտում
14:39 03-12-2018
Վերաքննիչ դատարանում քննվում է Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը. ուղիղ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր բողոքի քննությունը կավարտվի և դատարանի որոշում՝ կլինի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ:
Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/03/Qocharyan/2861241?fbclid=IwAR1PC6E9HerG2pE7i8f8REef1IRf36Xpj4jL8ZVgkc9o3FxRseOpmH_A8O4]Tert.am[/url]-ը, լրագրողների հետ զրույցում Ալումյանը նշեց, որ ամեն ինչ կախված է լինելու մի շարք հանգամանքներից: «Նաև կախված է դատախազների ելույթներից, թե քանի դատախազ ելույթ կունենա, և ինչ մանրամասներով դատարանը կքննի գործի նյութը»,-ասաց Ալումյանը:
Ըստ նրա՝ իրենց ելույթներից հետո միջնորդություններ կներկայացնեն, կամ գուցե դատարանն այլ տարբերակ կառաջարկի:
Իսկ մինչ այդ, ըստ նրա՝ նիստը կշարունակվի անցած անգամ ընդհատված իր ելույթից: «Անդրադառնալու եմ այն հանգամանքներին, որոնք այն ժամանակ, երբ առաջին անգամ Վերաքննիչ դատարանն այս հարցը քննում էր, դեռ առկա չէին կամ մեզ հայտնի չէին»,-ասաց նա:
Հայկ Ալումյանը նշեց, որ երեք բողոք է պաշտպանական կողմը ներկայացրել, նախորդ նիստերին քննել են բողոքներից մեկուկեսը, որոնցից մեկը վերաբերել է դատավորի ընտրության հարցին:
Դատարանի նախագահն ընդգծում է՝ օրենքով է նախատեսված, որ դատարանի նախագահը պետք է մակագրի այս կամ այն դատավորին, հետո նշում է, որ վիճակահանությունը կատարվել է նրա համար, որ կամայականությունը բացառվի որոշում կայացնելուց»,-ասաց փաստաբանը:
Իսկ հարցին, թե դա իրենց բավարարո՞ւմ է, Հայկ Ալումյանը նշեց՝ ոչ: «Օրենքով նման բան նախատեսված չէ, իսկ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է, ի թիվս այլ իրավունքների, որ անձի վերաբերյալ գործը քննող դատարանը պետք է լինի օրենքի հիման վրա ստեղծված»,-ասաց նա:
Ամբողջույամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/03/Qocharyan/2861241?fbclid=IwAR1PC6E9HerG2pE7i8f8REef1IRf36Xpj4jL8ZVgkc9o3FxRseOpmH_A8O4]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»