211652_close_icon
views-count1705 դիտում article-date 19:48 27-11-2018

Արա Բաբլոյանն ընդունել է Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Նորա Արիսյանի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է այցելել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական անցյալին ու ավանդույթներին, տարբեր ձեւաչափերով արդյունավետ համագործակցությանը: Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Սիրիայի ու նրա քաղաքացիների անվտանգությունը եւ հույս հայտնել, որ շուտով խաղաղություն ու կայունություն կհաստատվի: Անդրադառնալով երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը` Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների ակտիվ շփումներն ու փոխայցերը: Հյուրերը, բարձր գնահատելով երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը, շնորհակալություն են հայտնել Հայաստանին դժվար պահերին իրենց կողքին լինելու ու սիրիացի ժողովրդին սատարելու համար: Պատվիրակության անդամները Սիրիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում բարձր են գնահատել հայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անբաժան մասն է եւ մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում:

Նմանատիպ նյութեր