1127 դիտում
20:09 27-11-2018
ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում. քննարկվել են ընտրախախտումների դեմ քրեաիրավական պայքարին առնչվող հարցեր
Նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազություն է այցելել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին նախապատրաստման և անցկացման ընթացքի դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող Անկախ Պետություններ Համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան: Վերջինս հանդիպում ունեցավ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները, ահազանգերը գրանցելու, հաշվառելու, ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրախախտումների հանցավոր դրսևորումների կանխարգելման, նման դեպքերի արձանագրման պարագայում դատախազական ներգործության միջոցներ կիրառելուն առնչվող հարցեր:
Հայկ Ասլանյանը կարևորել է ընտրությունների դիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվող բոլոր դիտորդական առաքելությունների գործունեությունը՝ նշելով, որ ՀՀ դատախազության աշխատանքային խումբը պատրաստ է ԱՊՀ դիտորդական խմբի շտաբի հետ ակտիվ համագործակցության: Աշխատանքային խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ունեն բավարար ռեսուրսներ և կամք ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացիկ փուլում, այնպես էլ դեկտեմբերի 9-ին կայանալիք քվեարկության և քվեների հաշվարկի գործընթացների բնականոնությունն ապահովելու համար: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հավելել է, որ ներկայումս աշխատանքային խմբի կողմից իրականացվում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների, ահազանգերի համակողմանի մշտադիտարկում: Եվ անհապաղ ձեռնարկվում են միջոցներ՝ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ քիչ թե շատ որոշակի տվյալներ պարունակող հրապարակումներում, ինչպես նաև քաղաքացիներից ստացված տեկություններում ներկայացվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Կախված դրանց արդյունքներից՝ որոշվում է այդ դեպքերով քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու հարցը:
ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարն իր հերթին նշել է, որ իրենց նախնական դիտարկումներով առկա են բոլոր նախադրյալները՝ ընտրական օրենսգրքի ընթացակարգերին լիարժեք համապատասխան, հավասար մեկնարկային պայմաններում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Այս տեսանկյունից նա կարևոր է համարել նաև իրավապահ մարմինների կողմից ահազանգերին արագ և կոշտ արձագանքելու ուղղությամբ հղվող ազդակները:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են դիտորդական առաքելության ժամանակահատվածում գործակցել ընտրախախտումների և դրանց դեմ տարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցում:
[b]ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
6933 դիտում
18:30 19-03-2021
Սյունիքի դատախազությունում քննարկվել են մարզում հանցավորության դեմ պայքարին առնչվող խնդիրներ
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված