1757 դիտում
13:38 28-11-2018
ԵՊՀ-ում տեղի կունենա «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողովը
Նոյեմբերի 29-ին (ժամը` 10:00-16:00) և նոյեմբերի 30-ին (ժամը` 10:00-16:30) ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողով, որը կազմակերպում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
Միջոցառման նպատակն է մեկ հարթակի շուրջ հավաքել օրենքի հետ խնդիր ունեցած անչափահասների խնդիրներով մտահոգ գիտնական-մասնագետներին, պրակտիկ աշխատողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, քննարկել ՀՀ-ում անչափահասների արդարադատությանն առնչվող հիմնախնդիրները՝ ներկայացնելով դրանց ինչպես գիտական, այնպես էլ գործնական ասպեկտները:
Համաժողովին մասնակցելու են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ, փաստաբաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, գիտնականներ, միջազգային կառույցների և ՀԿ ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
2037 դիտում
22:44 29-11-2018
«Անչափահասների արդարադատություն» համաժողով ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1388 դիտում
10:15 01-03-2016
Արդարադատություն պետք է իրականացվի հիմա, երկու տարուց դա այլևս արդարադատություն չի լինի. «Առավոտ»
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»