3092 դիտում
14:56 28-11-2018
Կան մարդիկ, ովքեր փորձում են ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել. Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայությունը ողջ անձնակազմով աշխատում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացառելու համար: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Մեր տեսադաշտում կան մարդիկ, կան մարդկանց խմբեր, որոնք փորձում են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ, բայց նշեմ, որ դա ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակներից տրվող հանձնարարությունների շրջանակներում է, այլ այսպես կոչված «արջի ծառայություններ» մատուցող տարբեր փոքր խմբեր են տարբեր տարածքներում: Օգտվելով առիթից կոչ եմ անում, որ նման արկածախնդրության ոչ ոք չգնա, որովհետև մեր ձեռքերը երկար են, և մենք ամեն ինչ տեսնում ենք »,- «[url=https://www.armenpress.am/arm/news/956146.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նշեց Վանեցյանը:
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերի են «արջի ծառայություն» մատուցում այդ մարդիկ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Տարբեր, օրինակ` ռեյտինգային թեկնածու է, իր ընկերներին հավաքել է, մտածում են ինչպես անեն, որ շատ ձայն հավաքեն, մարդիկ են գտնում, ասում են՝ այսքան փող տանք, ընտրեք, պայմանավորվածություններ են ձեռք բերում: Քրեական օրենսգիրքն ասում է, որ ընտրակաշառքի խոստումն արդեն քրեորեն պատժելի արարք է: Հենց կհասնենք այդ փուլին, երբ կլինի կոնկրետ խոստում, այդ մարդիկ անմիջապես կենթարկվեն պատասխանատվության: Ոստիկանությունն այդ առումով ավելի առաջնային գծում է, ոստիկանությունն է այդ գործունեությունը իրականացնում, և ես համոզված եմ, որ մեր ոստիկանությունն այնքան ուժ ու հնարավորություն ունի, որպեսզի կարողանա կանխել նման դեպքերը: Բայց, եթե մեզ հայտնի կդառնան նման դեպքեր, որոնք հայտնի չեն լինի ոստիկանությանը, մենք՝ որպես իրավապահ մարմին, կիրականացնենք օրենքով մեզ վերապահված բոլոր լիազորությունները, որպեսզի նման դեպքերը բացառենք»,- եզրափակեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:
Նմանատիպ նյութեր
3881 դիտում
14:41 23-06-2021
Որպես դաշինքի առաջնորդ ասում եմ, որ մենք ընտրակաշառք բաժանելու գործընթաց չենք նախաձեռնել. Վանեցյան. News.am
2231 դիտում
14:34 27-09-2016
Սամվել Բալասանյանը հերքել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրերը
15009 դիտում
10:01 27-09-2018
ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն «Ֆազի» եղբայրը. «Ժամանակ»
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին