211652_close_icon
views-count2231 դիտում article-date 14:34 27-09-2016

Սամվել Բալասանյանը հերքել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրերը

Գյումրու քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ, «Բալասանյան դաշինք»-ի համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Բալասանյանը հերքել է լրատվամիջոցներից մեկում տարածված հայտարարությունը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայությունից: «Այսօր առավոտյան երևանյան ինչ-որ լրատվամիջոց լուր է հրապարակել, թե իմ շտաբն [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/27/96707/]այսօրվանից սկսելու է ընտրակաշառք բաժանել[/url]: Ծիծաղելի այս հերյուրանքը նույնիսկ չէի մեկնաբանի, եթե չտեսնեի ընտրությունների վրա ստվեր գցելու և մեր քաղաքի հեղինակության հետ խաղալու հստակ միտում: Փող բաժանել կարող են այն մարդիկ, ովքեր գալիս են փող աշխատելու: Գյումրու քաղաքապետ լինելու այս 4 տարիների ընթացքում քաղաքին տվել եմ ինչ կարողացել եմ ու ձեռք եմ բերել հպարտություն, և հիմա հպարտորեն գնում եմ ընտրությունների, իսկ իմ արածի ու չարածի դատավորը գյումրեցին է»,- ասվում է Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր