2231 դիտում
17:09 28-11-2018
«Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածուի կարծիքով, նոր Հայաստանում իշխանությունը պետք է բազմաբևեռ լինի
Նոր Հայաստանում պետք է լինի ոչ միաբևեռ քաղաքական դաշտ: Իշխանությունը նոր խորհրդարանում ու Հայաստանում պետք է լինի բազմաբևեռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Սասնա ծռեր» Համահայկական կուսակցության ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը:
Վերջինս ընդգծեց, որ «Սասնա ծռեր» կուսակցության համար առաջնային խնդիրներից մեկը նաև օլիգարխների մուտքը ԱԺ թույլ չտալն է լինելու:
«Իհարկե, նոր կուսակցության համար դեռ գրասենյակները չկազմավորած ընտրարշավի մտնելը շատ դժվար է, բայց «Սասնա ծռեր»-ին հաջողվեց բացել 60-ից ավելի գրասենյակ Հայաստանի բոլոր մարզերում, Երևանի տարբեր շրջաններում: Մենք բուռն ընթացքի մեջ ենք հիմա՝ նախընտրական, հանդիպումներ են զուգահեռ ընթանում, բաժանվել ենք մի քանի խմբի»,- նշեց Չուգասզյանը:
«Մենք կարծում ենք, որ նոր դեմքեր են պետք, և հին ուժերի մոնոպոլիան, որ ստեղծվել էր Հայաստանում, պետք է կոտրվի և արդեն կոտրվել է»,- շեշտեց պատգամավորի թեկնածուն:
Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ իրենք բարձր են գնահատում իրենց շանսերը:
Նմանատիպ նյութեր
4707 դիտում
15:10 29-09-2018
Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը
Այս բաժնից
559 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը