3356 դիտում
20:26 28-11-2018
Կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը
78 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը:
Մարտին Շահբազյանը 1976-ից մինչև 2001թ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ապա որպես ՀՀ նախագահի լուսանկարիչ:
Մարտին Շահբազյանը ծնվել է 1940 թ. հունիսի 25-ին, Երեւանում: 1958-ին ավարտել է Նար Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Սկսած 6-րդ դասարանից` հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ: 1966 թ.-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում:
1974-76 թթ.-ին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից:
1976-2001 թթ.-ին աշխատել է «Արմենպրես» գործակալությունում: 2001-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն է: Բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ: 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում:
Նմանատիպ նյութեր
3977 դիտում
18:00 25-06-2016
Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը
3128 դիտում
16:20 20-02-2022
Կյանքից հեռացել է ջութակահար, վարպետ վինագործ Մարտին Երիցյանը
1552 դիտում
18:12 29-11-2018
Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել լուսանկարիչ Մարտին Շահբազյանի մահվան առնչությամբ
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին