21627 դիտում
21:52 28-11-2018
Վանաձորում «Իմ Քայլը» դաշինքի թեկնածուն իր քարոզարշավն է շարունակում. վանաձորցիներն ասում էին. «Վստահ ենք, նա և իր լիդերը այնպես են աշխատելու, որ մենք մեր երեխաներին ասենք. «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 28-ին, վաղ առավոտյան Վանաձորի Բազում թաղամասից քայլերթ կատարվեց «Իմ Քայլը» դաշինքի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, վանաձորցիների սերն ու հարգանքը վայելող, փոխմարզպետ Արամ Խաչատրյանի և նրա համակիրների կողմից: Քայլերթը ընթացավ քաղաքի տարբեր փողոցներով և վերջին կանգառը Տարոն 2 թաղամասն էր:
Ինչպես տեղից հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, երթի ընթացքում վանաձորցիները պատգամավորի թեկնածուին դիմավորում էին ջերմ մթնոլորտում: Գրեթե բոլորն իրենց խոսքում ասում էին, որ ծանոթ են թեկնածուի կյանքին ու գործունեությանը, նրա անցած ուղուն ր , որ առանց վարանելու իրենց քվեն տալու են նրան, քանի որ հավատում են, թե՛ նրան, թե՛ նրա թիմի լիդերին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով փորձելու են լոռեցու մատից փուշ հանել:
Մի քանի վանաձորցիներ էլ ասում էին. «Արամի ու նրա թիմի աշխատանքների շնորհիվ մենք մեր երեխաներին ասելու ենք Մեծն լոռեցու, Աենայն հայոց բանաստեղծի խոսքերը. «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+