45191 դիտում
00:05 29-11-2018
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ВАЗ 2110, Volkswagen, Nissan, Opel, 2 BMW, Toyota մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 22:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեի մոտ բախվել են Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ, 40-ամյա Վարդան Խաչատրյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 35 FQ 069 համարանիշի, Երևան քաղաղի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 32-ամյա Արթուր Ոսկանյանի վարած Volkswagen մակնիշի 41 AV 441 համարանիշի, Երևան քաղաքի Գալշոյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Ասատրյանի վարած Nissan մակնիշի 35 ԼR 162 համարանիշի, Երևան քաղաքի Միքայելյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Հունանյանի վարած Opel մակնիշի 25 QD 025 համարանիշի, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 25-ամյա Արայիկ Վարդանյանի վարած BMW մակնիշի 35 ՍR 467 համարանիշի, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 59-ամյա Բաբկեն Կարապետյանի վարած Toyota մակնիշի 77 ZO 505 համարանիշի և Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ, 21-ամյա Էրիկ Երեմյանի վարած BMW մակնիշի 77 GT 797 համարանիշի ավտոմեքենաները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Է. Երեմյանը, նրա ուղևորներ, Երևան քաղաքի Այգեստան փողոցի «Հիլթոն» հյուրանոցային համալիրի հյուրընկալ, 25-այա Արեն Իշխանյանը, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 19-ամյա Տաթևիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից էլ Է. Երեմյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կիրակոս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+