33628 դիտում
22:39 08-10-2021
Շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW, Mercedes, Mitsubishi io, Honda Elysion, Nissan, Volkswagen Vento, ВАЗ 2107 և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են BMW, Mercedes, Mitsubishi io, Honda Elysion, Nissan, Volkswagen Vento, ВАЗ 2107 և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտյոմ Բեկլարյանն ու Սասուն Աղաբաբյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի Ինշուրանս» և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+