211652_close_icon
views-count2589 դիտում article-date 10:52 29-11-2018

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է «Միկշին» ընկերության հետ դատական վեճում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխայիլ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկշին» ընկերության հետ դատական վեճում: Դեռ այս տարվա մարտին «Միկշին»-ը դատական հայց էր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, թե իբր մենք զրպարտել ենք նրանց: Ու սա այն դեպքում, երբ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը լուսաբանել էր կառավարության շենքի մոտ «Միկշին» ընկերության դեմ քաղաքացիների բողոքի ցույցը, ավելի ուշ մեկնաբանությունների համար դիմել այդ ընկերությանը` չստանալով պատասխան: Եվ ահա «Միկշին» ընկերությունն այս ամենը համարել էր զրպարտություն, դիմել դատարան: Օգոստոսին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժել է «Միկշին» ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դրանից հետո ընկերությունը վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բայց այստեղ ևս նրանք պարտվել են. Վերաքննիչ դատարանը մերժել է ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս գործով նախագահող դատավորը եղել է Լ.Գրիգորյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր