Կրեմլը չի մեկնաբանում Վրաստանի նախագահի ընտրությունների արդյունքները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Վրաստանի նախագահի ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն այդ հարցը չի մեկնաբանում մինչև ՌԴ-ի հետ երկկողմ կապերի նկատմամբ Թբիլիսիի տրամադրվածության հստակեցումը, հաղորդում է Tass գործակալությունը։
«Մենք, իհարկե, հետևում էինք Վրաստանից ստացվող տեղեկություններին և ի գիտություն ենք ընդունում թեկնածու Զուրաբիշվիլիի հաղթանակի տեղեկատվությունն ու փաստը»,-ասել է Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե Զուրաբիշվիլիի հաղթանակը արդյո՞ք լավատեսություն է ներշնչում Մոսկվային, Պեսկովն ասել է. «Այստեղ մենք, այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել առաջին հայտարարություններին, Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարների գնահատմանը»: