211652_close_icon
views-count1568 դիտում article-date 15:46 29-11-2018

Կառավարությունը հայտարարելու է աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթ

ՀՀ կառավարությունը աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթ կհայտարարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարդենիս քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Սևանի շրջակայքում աղբ է ամենուրեք։ Սա խնդիր է, և մենք առաջիկայում մրցույթ կհայտարարենք, որպեսզի ներդնող գա ու աղբի վերամշակման մեծ գործարան ստեղծի»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր