211652_close_icon
views-count2193 դիտում article-date 19:32 29-11-2018

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 29-ին այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Պաշտպանը ծանոթացել է 20-ամյա կենտրոնի պայմաններին, որոնք միտված են տարբեր ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց վերականգնմանն ու զարգացմանը: Ա. Բեգլարյանը բարձր է գնահատել կենտրոնի դերակատարությունը արցախցիների առողջության վերականգնման գործում՝ կարևորելով, որ այն անվճար հիմունքներով սպասարկում է բոլոր տարիքի անձանց, ինչպես նաև նշանակալի աշխատանք է կատարում հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրման ուղղությամբ: Պաշտպանը ծանոթացել է նաև կենտրոնին կից գործող՝ Մանկական ցերեկային առողջության կենտրոնի և պետական ու բարեգործական համատեղ միջոցներով երկու տարի առաջ հիմնված աուտիզմի ցերեկային խնամքի ու բուժման կենտրոնի պայմաններին՝ ընդգծելով ընտրված ձևաչափի ու մեթոդաբանության դրական ազդեցությունը հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում: Ա. Բեգլարյանը և կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնել երկու կառույցների միջև առկա փոխգործակցությունը հաշմանդամների իրավունքների պատշաճ պաշտպանության նպատակով: [b]ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր