211652_close_icon
views-count1668 դիտում article-date 11:13 01-08-2019

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ԱՄՆ Հայ իրավաբանների միության դերն Արցախում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 31-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայկական իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահ Գարո Ղազարյանին: Ա.Բեգլարյանը գոհունակություն է հայտնել Միության հետ զարգացող համագործակցության առթիվ և ընդգծել, որ իր վերջին այցը Կալիֆորնիա նոր փուլ է բացել այդ կարևոր հարաբերություններում: Նա բարձր է գնահատել կազմակերպության դրական դերը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի ու արցախցիների մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում: Գ.Ղազարյանը նշել է, որ ԱՄՆ Հայ իրավաբանների միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը նպաստելն է: Նա հավաստիացրել է, որ Միությունը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ: Նրանք քննարկել են մեկ ամիս առաջ Կալիֆորնիայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր՝ պայմանավորվելով շարունակել համապարփակ խորհրդակցությունները:

Նմանատիպ նյութեր