211652_close_icon
views-count1623 դիտում article-date 21:34 29-11-2018

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիրը Երևանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկիրը ժամանել է Հայաստան: «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդի եռօրյա այցի օրակարգի մեկնարկը տրվեց լրագրողների հետ հանդիպմամբ: Բացի մրցանակակրից, ասուլիսին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, մրցանակաբաշխության հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքների համակարգող Հովիկ Մուսայելյանը: Հակոբ Արշակյանը ողջունեց և երախտագիտություն հայտնեց հյուրին՝ կարևորելով այն մեծ ավանդը, որ Ջեյմս Թրուշարդն ունի ինժեներական ոլորտի հեղափոխական զարգացման գործում: «Այսօրինակ մրցանակաբաշխության դերը շատ մեծ է մեր երկրի համար՝ նկատի ունենալով նաև կառավարության այն տեսլականը, որով Հայաստանը պիտի դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական և գիտատեխնիկական հնարավորություններով երկիր: ՏՏ ոլորտում մեծագույն ներդրում և որակական փոփոխություն բերած մարդիկ, գալով Հայաստան, իրենց արժեքավոր փորձն են բերում մեր երկիր և բարձրացնում Հայաստանի ճանաչելիությունը»,- նշեց նա: Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: «Մեծ պատիվ է գտնվել այստեղ և արժանանալ բարձր մրցանակի: Հայաստանը կարևոր է ինձ համար նաև նրանով, որ «Նեյշնլ ինսթրումենթս»-ն այստեղ ունի բավական ուժեղ թիմ: Ես ինձ համար բացահայտել եմ այն տաղանդը, որ կա Հայաստանում, և ուրախ եմ, որ մեր ընկերությունը նույնպես օժանդակում է հայ ինժեներների՝ գլոբալ տեխնոլոգիական տնտեսությանը ինտեգրվելուն: Հիանալի տեխնոլոգիական ժամանակներ են, և ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է մաս կազմել այս նոր ժամանակներին՝ ինտերնետ իրերի, ինքնավար մեքենաների, խելացի քաղաքի, 5G տեխնոլոգիաների և այլ առաջադեմ ուղղություններով»,- ասաց Դոկտոր Թրուշարդը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր