2812 դիտում
23:23 17-11-2021
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման և մրցանակին նվիրված փոստային բացիկի մարման արարողությունը
Հոկտեմբերի 17-ին կայացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությունը: 2020 թվականի պետական մրցանակին է արժանացել «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանը։
Մրցանակը ականավոր գիտնականին հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Մրցանակի հանձնման հանդիսությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ՀՀ պետական մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հովիկ Մուսայելյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ։
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Չի-Ֆուն Չանին, նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի խոսք և գործ ունի անելու, և աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Չի-Ֆուն Չանի համագործակցությունը Հայաստանի հետ, հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ ապագա կունենա: «ՀՀ կառավարության համար այդ համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև ՏՏ ոլորտը և տեխնոլոգիական զարգացումը մեր առաջնահերթություններից է, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության ծրագրերում, այդ թվում՝ կրթական: ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը նույնպես այդ առաջնահերթություններից է»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ անչափ հպարտ է այս մրցանակին արժանանալու համար։
«ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկության: Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ, վստահելի և
ապահով»,-ասել է Չի-Ֆուն Չանը: «Սինոփսիս» ընկերության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան մասնաճյուղի թիմին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:
Այնուհետև տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի և փոստային բացիկի մարման արարողությունը։
Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ծրարի վրա պատկերված է 2020թ. ՏՏ ոլորտում պետական մրցանակի 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանը, փոստային բացիկի նամականիշի վրա մրցանակակրին տրվող ոսկե մեդալն է, իսկ փոստային բացիկի վրա՝ 2021թ. ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած ամերիկացի գյուտարար, ինժեներ և մաթեմատիկոս Վիլլիամ Դանիել Հիլլիսը, 2020թ. մրցանակակիր Չի-Ֆուն Չանը, և 2019թ. մրցանակակիր, ճապոնացի գիտնական, «Origami World» տեսության հեղինակ Տակեո Կանադեն:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին