16334 դիտում
21:51 29-11-2018
Եթե Թագուհուն ասել եք խնդիրը, էլ ինձ ասելու կարիք չկա.Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 4-րդ օրը այցելել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք:
Հանդիպման ժամանակ քաղաքի բնակիչներից մեկը բարձրաձայնեց Սոտքու հանքում աշխատակիցների աշխատավարձից: Ի պատասխան քաղաքացու բողոքին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը ասաց, թե մարզում առաջադրված թեկնածուները կանդրադառնան բնակիչների խնդիրներին, ինչին ի պատասխան քաղաքացին բարձրաձայն հայտարարեց, որ ինքը արդեն դիմել է Թագուհի Թովմասյանին եւ հայտնել է խնդրի մասին: Արդյունքում , վարչապետը լսելով կնոջը հրապարակավ հայտարարեց, եթե դիմել եք Թ. Թովմասյանին, ուրեմն նա կարող է այնպիսի հնչեղություն ապահովել, որ ինձ այլեւս կարող եք չդիմել: