211652_close_icon
views-count3625 դիտում article-date 21:23 05-02-2025

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականի հետքերով․ Շենգավիթի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդում հայտնաբերել են գաղտնի լաբորատորիա, ինչի շնորհիվ կանխվել է հերթական չարիք ծնող երևույթի տարածումը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը բազմաթիվ հարցերից բացի տեղեկացրեց նաև, որ Ներքին գործերի նախարարությունը անզիճում պայքար է տանում նաև ապօրինի թմրանյութերի շրջանառության, հոգեմետ նյութերի պատրաստման, տարածման ու իրացման դեմ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը օրերս հերթական անգամ Երևանի և մարզերի ոստիկանության տարածքային բաժինների ղեկավար կազմին հիշեցրել է, որ ՀՀ ՆԳՆ նախարար Ա․ Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի ամենօրյա հսկողության տակ է դրված պայքարը նաև այդ արատավոր երևույթների դեմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 4-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ իրենց վարչական շրջանում գտնվող Նոր Խարբերդ Այգեգործական ընկերություններից մեկում ստեղծվել է գաղտնի լաբորատորիա, որտեղ իրականացվում է պրեկուսորների ապօրինի շրջանառություն, թմրանյութերի, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուսորների կամ դրանց համարժեք նյութերի պատրաստելու նպատակով պրեկուսորների ապօրինի պատրաստում, շրջանառություն, իրացում։

Տեղում բաժնի պետ Ա․ Մկրտչյանի գլխավորությամբ ոստիկանության Շենգավիթի բաժնում ստեղծվում են խմբեր, որոնք ղեկավարում են Ա․ Մկրտչյանը, բաժնի պետ տեղակալներ Արծրուն Միքայելյանը, Մանվել Թամրազյանը Նոր Խարբերդ Այգեգործական ընկերության կասկածելի վայրը կարելի է ասել հիշեցնում է խճճված ու լաբիրինթոս հատվածներ ու ամեն պահի հնարավոր է կասկածյալները ճողոպրեին տարբեր ճանապարհներով, սակայն Շենգավիթի ոստիկանները մի քանի օր իրենց տեսադաշտում են պահում կասկածելի հասցեն, ընթացքում հարստացնելով օպերատիվ տեղեկությունների իսկությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով փետրվարի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվում, ապա համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ Նոր Խարբերդի Այգեգործական ընկերության փողոցներից մեկից ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 66-ամյա Հովհաննես Դ․-ին։

Վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ իր տան նկուղում հարմարեցված լաբորատորիա է ստեղծել, որտեղ էլ իր կողմից քիմիական նյութերի խառնումից ստացել է պրեկուսոր տեսակի նյութեր։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ 

Նույն օրը արդեն Շենգավիթի քննիչը դիմում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի խուզարկություն կատարվի նշված հասցեում։ Դատարանում դռնփակ նիստն  անկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնով դատավորը բավարարում է քննիչի միջնորդությունը ու քննչական խումբը Շենգավիթի ոստիկանների հետ մեկնում են Նոր Խարբերդի նշված վայր և այնտեղ հայտնաբերում են կարծր տեսակի զանգված, տարբեր ապակյա և պլաստմասե տարաներով պրեկուսորների նյութեր, որոնք քննիչը առգրավում է։

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով ևս 1 հոգի ներգրավված է այս գործում, ում նույնպես Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով երկրորդ անձը Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Դ․-ն է, ով Հովհաննես Դ․-ի որդին է։

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում, սակայն Շենգավիթի ոստիկանների օպերատիվ, գրագետ գործողությունների շնորհիվ Հանրապետությունում կանխվել է հերթական չարիք ծնող երևույթի տարածումը։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր