Ինդոնեզիայում 100-ից ավելի մարդ է փախել բանտից
Ինդոնեզիայոի արևմտյան Բանդա Աչեհ քաղաքի բանտից 100-ից ավելի բանտարկյալ է փախել, այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
Ոստիկանությունը փակել է քաղաքի ճանապարհները և մեծամասշտաբ որոնողական միջոցառումներ է ձեռնարկել վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։
Նշվում է, որ փախուստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 720 դատապարտյալների նամազ անելու համար թույլ են տվել դուրս գալ խցերից։
«Նրանք չեզոքացրել են պահապան զինվորներին, թեև վերքերը լուրջ չեն եղել»,-գրում է գործակալությունը։
Նշվում է նաև, որ փախուստի է դիմել 113 բանտարկյալ, սակայն 26-ին հաջողվել է բռնել։