48737 դիտում
15:09 30-11-2018
Ես հանրապետությունից բացակայում եմ, և տեղեկությունները, որ սատարում եմ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ռոման Մուրադյանին, իրականությանը չեն համապատասխանում. Արգամ Աբրահամյան
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, սատարում է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու (թիվ 9 ընտրատարածք) Ռոման Մուրադյանին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Աբրահամյանը հայտնեց. «Համացանցից եմ իմացել, որ ես ու իմ ընտանիքը սատարում ենք Ռոման Մուրադյանին, սակայն այդ ամենը իրականությանը չի համապատասխանում։ Ես էլ այս պահին բացակայում եմ հանրապետությունից, հետևաբար, զարմանալի է, թե ինչպես պետք է դրսում սատարեմ Ռ. Մուրադյանին։ Հետևում եմ քարոզարշավին և ուրախ եմ, որ Ռ. Մուրադյանին սատարում են ճանաչված ու աշխարհահռչակ մարզիկներ, այդ թվում՝ Արթուր Աբրահամը, Դավիթ Սաֆարյանը, Արմեն Նազարյանը և այլն»։
Նմանատիպ նյութեր
24482 դիտում
21:14 28-11-2018
Աշխարհահռչակ բռնցքամարտիկն ու ըմբիշը կատարել են իրենց քայլը. նրանք սատարում են Ռոման Մուրադյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
12912 դիտում
12:54 02-12-2018
Հայաստանի և Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն Մարտին Բերբերյանը նույնպես սատարում է Ռոման Մուրադյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ