211652_close_icon
views-count27811 դիտում article-date 13:27 30-11-2018

«Դու կարողանում ես ոգեշնչել մարդկանց», - ևս մեկ աշխարհահռչակ ըմբիշ սատարում է պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից սատարող վիդեոուղերձ է հղել իր ընկերոջը՝ Ռոման Մուրադյանին, ով Արարատի մարզում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու (թիվ 9-ը №5 ընտրատարածք)։ Ուղերձում, հայտնի մարզիկը ասել է․ «Այս պատասխանատու պահին երկրին քո նման մարդիկ են պետք։ Դու կարողանում ես ոգեշնչել մարդկանց, ազնիվ ես ու աշխատասեր։ Ամենակարևորը՝ մենք հպարտանում ենք քեզնով։ Առա՛ջ ու դուխո՛վ»։ Դավիթ Սաֆարյանը ազատ ոճի ըմբշամարտիկ է, աշխարհի պատանեկան առաջնության հաղթող (2006), երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր (2009), Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր (2012, 2013), աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր (2013)։ Պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանին սատարող վիդեոուղերձների շարքը սպորտային շրջանակներում վերածվել է յուրատեսակ մարտահրավերի․ աշխարհի տարբեր քաղաքներից Ռ․Մուրադյանին ողջույններ են հղում իր սպորտային ընկերները։ Մի քանի օր առաջ նմանատիպ նախաձեռնությամբն հանդես էին եկել հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն (1996, 2000), սպորտի վաստակավոր վարպետ Արմեն Նազարյանը։ Ուղերձի վերաբերյալ պատգամավորի թեկնածուն իր պաշտոնական էջում գրառում է կատարել․ «Աշխարհի տարբեր քաղաքներից իմ սպորտային ընկերներից սատարող վիդեոուղերձներ եմ ստանում: Այս անգամ «ողջույն»-ը իմ ընկեր՝ ազատ ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Դավիթ Սաֆարյանից էր։ Դավիթ ջան, քո խոսքերը, քո վերաբերմունքն ինձ ուժ են տալիս, մոտիվացնո՜ւմ են։ Շնորհակալ եմ շատ: #ԴՈՒԽՈՎ, #ՊԱՅՔԱՐ և #ՀԱՂԹԱՆԱԿ»։ Ռոման Մուրադյանը ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել է «Իմ Քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու թիվ 9-ը №5 ընտրատարածքում։ Քվեաթերթիկում «Իմ քայլը» դաշինքի համարը 4-ն է։ 2014-2017 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն՝ որպես Սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ։ 2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ։ 2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր