211652_close_icon
views-count1780 դիտում article-date 20:18 30-11-2018

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» հատվածներում, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» հատվածներում, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն: [b]Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում, «Մեղրու սար»  և Սարավան-«Զանգեր»  հատվածներում, Տավուշի մարզում մառախուղ է:[/b] [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն [b]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:[/b]

Նմանատիպ նյութեր