3895 դիտում
12:32 01-12-2018
Կամերային նվագախումբը և «Հովեր» երգչախումբը հանդես կգան Երկրաշարժի տարելիցին նվիրված համերգով
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգան Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգով: Համերգը կանցկացվի դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը ելույթ կունենան ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Որպես մենակատարներ հանդես կգան Իրինա Զաքյանը (սոպրանո), Գրետա Բագիյանը (մեցցո սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Կիմ Սարգսյանը (բաս): Համերգին կհնչի հայաստանյան պրեմիերա՝ Բրուքների «Ռեքվիեմ»-ը: Այն գրվել և կատարվել է 1849 թվականին, բայց մեր երկրում կհնչի առաջին անգամ:
1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի էր ունեցել ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։
Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։ Համակողմանի օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Ամբողջ աշխարհն այդ ծանր պահին անշահախնդիր օգնություն ցույց տվեց ծանր կացության մեջ հայտնված հայ ժողովրդին։
Նմանատիպ նյութեր
1275 դիտում
16:48 04-09-2020
Կամերային երաժշտության տան այգում համերգով հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը և «Տաղարան» համույթը
2611 դիտում
15:28 15-10-2019
«Տարվա եղանակներ». Կամերային նվագախումբը և Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով
4475 դիտում
15:35 12-09-2018
«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում
Այս բաժնից
718 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին