211652_close_icon
views-count1275 դիտում article-date 16:48 04-09-2020

Կամերային երաժշտության տան այգում համերգով հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը և «Տաղարան» համույթը

Սեպտեմբերի 5-ին, ժամը 20։30 բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում համերգով հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան): Այս համերգով կտրվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը։ Տեղեկացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Համերգի ծրագրում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Համերգին կհաջորդեն այլ բացօթյա միջոցառումներ։ Նշենք, որ համերգին հնարավորություն կունենա ներկա գտնվելու սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Միջոցառումների ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։

Նմանատիպ նյութեր