211652_close_icon
views-count1948 դիտում article-date 19:28 01-12-2018

Հանրապետության նախագահը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ 2018թ. պետական մրցանակակիր Ջեյմս Թրուշարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական մրցանակի արժանացած «Նեշընլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին: Նախագահ Սարգսյանը շնորհավորելով Ջեյմս Թրուշարդին՝ ասել է, որ Հայաստանը մեծ տեղ է հատկացնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և կարող է լինել արդյունավետ գործընկեր: [b]«Հայաստանը հանդիսանում է աշխարհի առաջատար երկրներից մեկը, որտեղ մենք կարող ենք զարգացնել նոր գաղափարներ, նոր տեխնոլոգիաներ և լինել 21-րդ դարի գլոբալ զարգացման մասը»,- նշել է հանրապետության նախագահը: [/b] Նա ասել է, որ այսօր նույնիսկ մեծ ընկերությունները գնում են դեպի նոր ստրատափեր, որտեղ ազատություն է տրվում երիտասարդների նորարարական ներուժին, թարմ ու համարձակ գաղափարներին՝ օգտագործելով զարգացման նոր մոդել և նրանց տալով հորիզոնական գործելու, նորարարություններ կատարելու հնարավորություն: Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել մրցանակի և Հայաստանի կողմից նման գնահատանքի արժանանալու համար: Նա նշել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ բարձրտեխնոլոգիաների բնագավառում, որտեղ կարող են լինել արտահանման իրական հնարավորություններ: *** [i]2009 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով հիմնվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար ամենամյա միջազգային մրցանակ, որը 2018 թվականից վերանվանվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ: Ջեյմս Թրուշարդը այս մրցանակի իններորդ դափնեկիրն է: [/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր