Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել վերադառնալ Վրաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է հայրենիք վերադառնալու պատրաստակամության մասին, եթե նրան կանչեն տեղի ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները:
Այս մասին նա հայտարարել է Թբիլիսում «Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր շարժմանը հասցեագրված իր ուղերձում: Շարժումը հրաժարվել է ճանաչել նոյեմբերի 28-ին կայացած Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները:
Մասնավորապես, Սաակաշվիլին աջակցել է ընդդիմության պահանջները, այն է. վերանայել քվեարկության արդյունքներն ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել:
«Հենց պետք լինի, հենց ինձ կանչեք, ես կվերադառնամ Վրաստան և ձեր հետ միասին կպայքարեմ մեր նպատակներին հասնելու համար», ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004թ. հունվարից մինչև 2007 թվականի նոյեմբերը և 2008թ. հունվարից մինչև 2013թ. նոյեմբերը: Իր նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ նա լքեց երկրի տարածքն ու տեղափոխվեց ԱՄՆ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: