211652_close_icon
views-count8961 դիտում article-date 21:35 03-12-2018

Եթե ես որպես ռեյտինգային թեկնածու Ազգային ժողովում ներկայացնեմ ձեզ, դուք երբևիցե խնդիր չեք ունենալու ձեր ձայնը լսելի դարձնելու. Վիգեն Սարգսյանը տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ռեյտինգային համակարգով Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրված Վիգեն Սարգսյանը ուղերձով դիմել է քաղաքացիներին: «Ուզում եմ ձեզ այսօր խոստանալ միայն մեկ բան, եթե ես որպես ռեյտինգային թեկնածու Ազգային ժողովում ներկայացնեմ ձեզ, դուք երբևիցե խնդիր չեք ունենալու ձեր ձայնը լսելի դարձնելու ինձ և իմ գրասենյակի աշխատակիցներին»,- ասաց նա և նշեց, որ աշխատելու են մշտական հիմունքներով: «Այսօր մեր երկիրը կանգնած է շատ կարևոր ընտրության առջև. մի կողմից մեզ պատում է նախկինում կատարված սխալների մտահոգությունների և ցավի զգացումը, մյուս կողմից մենք տեսնում ենք ապագայի անորոշություն և բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են մեր երկիրը գլորել ձորը»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր